Ինչքա՞ն կենսաթոշակ կստանան բարձր արդյունք ունեցող մարզիկները. գործադիրը հաստատեց ցանկը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 2, 24News

դրամ

Գործադիրիը հուլիսի 2-ի նիստի ժամանակ հաստատեց ՀՀ հավաքական թիմերի կազմում բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկներին և նրանց մարզիչներին անվանական թոշակի հատկացնելու և թոշակի վճարման չափորոշիչները:

Ըստ այդմ՝ սամանվում է, որ Օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում առաջին տեղը գրաված մարզիկը կստանա 500 հազար դրամ կենսաթոշակ, երկրորդ տեղը գրավածը՝ 350 հազար դրամ, 3-րդ տեղը գրավածը՝ 300 հազար դրամ, իսկ 4-6-րդ տեղը գրավածը՝ 100 հազար դրամ կենսաթոշակ:

Մարզիչի դեպքում կենսաթոշակի չափը կլինի համապատասխանաբար 250 հազար դրամ, 175 հազար դրամ, 150 հազար դրամ և 50 հազար դրամ:

Աշխարհի առաջնություններում առաջին տեղը գրաված մարզիկը կստանա 300 հազար դրամ, 2-րդ տեղը գրավածը՝ 200 հազար դրամ, իսկ 3-րդ տեղը գրավածը՝ 150 հազար դրամ կենսաթոշակ:

Եվրոպայի առաջնություններում առաջին տեղը գրաված մարզիկը կստանա 150 հազար դրամ, 2-րդ տեղը գրավածը՝ 120 հազար դրամ, իսկ 3-րդ տեղը գրավածը՝ 100 հազար դրամ կենսաթոշակ:

Համաշխարհային շախմատային օլիմպիադաներում, թիմային առաջնություններում առաջին տեղը գրաված մարզիկը կստանա 400 հազար դրամ, 2-րդ տեղը գրավածը՝ 250 հազար դրամ, իսկ 3-րդ տեղը գրավածը՝ 150 հազար դրամ կենսաթոշակ:

--00—ԼՄ