Վերաքննիչ բողոքները փոստով են ուղարկվել. Ծառուկյանի գործով նիստը հետաձգվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ  2, 24 News 

Ծառուկ

Վերաքննիչ քրեական դատարանում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու միջնորդությունը մերժելու մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքի քննության նիստը հետաձգվել է։

Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին։

Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը ասել է, որ վերաքննիչ բողոքների մի մասը փոստի միջոցով էր ուղարկվել, դատարան չի հասել: Քանի որ դատարանը և կողմերը չէին ստացել բողոքների մի մասը և չէին ծանոթացել դրանց, քննությունը այսօր չի կայացել:

--0—ՄՀ