Կանցկացվի շախմատի միջազգային օրվան նվիրված համահայկական առցանց մրցաշար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 2, 24News 

սպորտ

Երևանի շախմատի ֆեդերացիան և ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը Մելգոնեան համաշխարհային նախաձեռնության հետ գործընկերությամբ կազմակերպում են շախմատի միջազգային օրվան նվիրված համահայկական առցանց մրցաշար: Այս մասին հայտնում են ԱԺ ԿԳՄՍԵՍ հանձնաժողովից:

Այն կմեկնարկի հուլիսի 20-ին՝ հայաստանյան ժամանակով 20։20-ին, և կտևի 2 ժամ՝ ընդգրկելով մասնակիցներ Հայաստանից, Արցախից և սփյուռքից: Ակնկալվում է, որ մրցաշարին մասնակցություն կունենան մեծաթիվ միջազգային գրոսմայստերներ:

«Այս նախաձեռնությունը, նախևառաջ, նպատակ ունի ևս մեկ հարթակում համախմբել Հայաստանն ու սփյուռքը, ստեղծել նոր կապեր ու կյանքի կոչել համահայկական շախմատային աշխարհի գաղափարը: Կարծում եմ՝ և՛ Հայաստանում, և՛ Արցախում, և՛ սփյուռքում այս մրցաշարն ուրախությամբ կընդունվի և կներգրավի լայն շրջանակների»,-խոսելով նախաձեռնության մասին՝ ասել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանը:

Բացի հիմնական մրցանակներից՝ սահմանված են նաև մրցանակներ կանանց, մինչև 14, 12 և 10 տարեկանների, վետերանների, մինչև 2000 վարկանիշ ունեցողների համար:

Մրցաշարին ցուցակագրման վերջնաժամկետն է հուլիսի 15-ը։ Այն ազատ է բոլորի համար, սակայն առկա են որոշ պայմաններ: Մրցաշարին միանալու համար պարտադիր է նաև հայտ ուղարկել https://lichess.org/team/panarmenian-chess-day թիմին:

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս