Ուժեղացված ծառայություն՝ Երևանում. պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 5 մեքենա

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 2, 24News

Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, առաջին սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները հունիսի 30-ի երեկոյան հերթական ուժեղացված ծառայությունն իրականացրին մայրաքաղաքում։

Արդյունքում տարբեր խախտումների, այդ թվում՝ ճանապարհային երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորած 5 վարորդի մեքենաներ տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։

Հայտնաբերվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 12, թաղանթապատված դիմապակիով՝ 2, ինչպես և հետախուզման մեջ գտնվող 4 մեքենա։ Ուժեղացված ծառայությունները շարունակվում են։

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս