Խաչատուրյան քույրերի գործը կարող քննվել փակ ռեժիմով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ  2, 24 News

Խաչատուրյան

Խաչատուրյան քույրերի քրեական գործը,  որոնք մեղադրվում են նախահամաձանությամբ խմբով իրենց հոր սպանության մեջ, մեղադրական եզրակացության հաստատման դեպքում մայրաքաղաքի դատարանում քննության կառնվի փակ ռեժիմով:  Այս մասին ТАСС-ին հայտնել է իրավապահ մարմիններում աղբյուր:

«Եթե Գլխավոր դատախազությունը հաստատի մեղադրական եզրակացությունը և քույրերի գործն ուղարկի դատարան, ապա այն կքննվի ԶԼՄ-ների և ունկնդիրների համար փակ ռեժիմով, քանի որ մեղադրող կողմը համապատասխան միջնորդություն կհարուցի այն պատճառով, որ նյութերում բազմիցս հիշատակվում Է դուստրերի նկատմամբ հոր անարգումների և բռնության մասին»,- ասել Է գործակալության զրուցակիցը:

«Բայց մեղադրական եզրակացությունը հաստատված չԷ, այնպես որ գործը կարող Է վերադարձվել քննչական մարմիններ երկրորդ անգամ»,-  հստակեցրել է աղբյուրը:

 --0—ՄՀ