Ընդունելության քննություններին ոստիկանները ուժեղացված ծառայություն են իրականացրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 2, 24News

Հուլիսի 2-ին հանրապետության մի քանի դպրոցներում ու կրթական հաստատություններում անցկացվեցին ավարտական և ընդունելության քննություններ։

Ոստիկանության կարգախմբերը բոլոր քննական վայրերի հարակից տարածքներում իրականացրին արտակարգ ծառայություն։

Ոստիկանները ապահովեցին քաղաքացիների միջև սոցիալական հեռավորություն և պարբերաբար ստուգում էին դիմակների առկայությունը։

Կրկին կոչ ենք անում բոլորին դնել դիմակ և պահպանել սոցիալական հեռավորություն։

--00—ԼՄ