Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ  2, 24 News 

ԱԳՆ

Հուլիսի 2-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

Նախարարը շնորհակալություն հայտնեց Նատալյա Վուտովային Հայաստանում ծավալած ակտիվ և արդյունավետ աշխատանքի համար՝ մաղթելով նրան նորանոր հաջողություններ իր հետագա գործունեության մեջ: 

 --0—ՄՀ