Եթե ՍԴ դատավորները դիմեն ՄԻԵԴ, այն բացասաբար է անդրադառնալու ՀՀ-ի վարկանիշի վրա. Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 2, 24News 

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն այն տեսակետին է, որ Սահմանադրական դատարանի դատավորները, որոնց լիազորություններն այժմ դադարեցված են համարվում, եթե դիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ), ապա այդ հանգամանքը բացասաբար է անդրադառնալու Հայաստանի Հանրապետության վարկանիշի վրա:

24News-ի հետ զրույցում նա նշեց՝ իշխանությունն, առաջնային խնդիրները թողած, սևեռվել է երկրորդականների վրա:

ԼՀԿ-ական պատգամավորը վստահ է՝ քաղաքական ռեսուրսներն այսօր օգտագործվում են ներքին ոչ կարևոր հարցերը լուծելու վրա: Այնինչ, ասում է նա, եթե քաղաքական այս միջավայրը չնահանջի, ապա այն որևէ լավ բան չի խոստանում՝ ո՛չ ներկայում, ո՛չ ապագայում:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ