«Հուղարկավորված» մորաքույրն է էգնահողի օրը զանգել ու ասել. «խի՞ չեք հետաքրքրվում՝ ոնց եմ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 2, 24News 

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի կարծիքով՝ գյումրեցի տատիկի կորած դիակի պատմությունն ասես սյուրռեալիստական սյուժե լինի: 24News-ի հետ զրույցում նա նշեց, որ առողջապահության նախարարությունը փոխանակ շնորհակալություն հայտներ, որ բարձրաձայնվել է խնդրի մասին, ասում է. «Դե լավ, հա, ի՞նչ ես «շուխուռ» դրել: Դիակ է, էլի, կգտնվի, էլի»:

Զոհրաբյանը նշեց նաև, որ հանգուցյալ տատիկի դեպքը, ցավոք, միակը չէ: Պատմեց. «Մեկ այլ դեպքում էլ «հուղարկավորված» մորաքույրն է էգնահողի օրը զանգել ու հարազատներին ասել. «էս խի՞ չեք հետաքրքրվում՝ ոնց եմ»:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ