Հրդեհ՝ Եղվարդում. այրվել են տան նկուղային հարկի փայտյա առաստաղը և կենցաղային իրեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 3, 24News

աքորի

Հուլիսի 2-ին՝ ժամը 15։43-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Եղվարդ քաղաքի Ղազարյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան նկուղային հարկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:11-ին, մարվել՝ 16:52-ին: Այրվել են փայտյա առաստաղը (մոտ 20 քմ) և կենցաղային իրեր:

--00—ԼՄ