Աշխարհում վարակակիրների ընդհանուր թիվը 10,9 միլիոն է, որից 6,1 միլիոնն արդեն ապաքինվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 3, 24News

կովիդ

Հուլիսի 3-ի՝ ժամը 09:30-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 10,991,872 է, որից 524,176-ը մահացել է, 6,150,606-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 4,259,222 է, որից 57,868 մարդ կամ 1 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Երկրում կա 2,837,189 վարակման դեպք, որից 131,485-ը մահացել է, 1,191,091-ը՝ ապաքինվել, ակտիվ վարակակիր է 1,514,613 մարդ:

Աշխարհի երկրների ցանկում երկրորդ տեղում Բրազիլիան է (1,501,353 վարակակիր), երրորդում՝ Ռուսաստանի Դաշնությունը (661,165 վարակակիր), չորրորդում Հնդկաստանը, վարակվածների ընդհանուր թիվը 627,168 է: ՌԴ-ում զոհերի թիվը 9,683, Բրազիլիայում՝ 61,990, Հնդկաստանում՝ 18,225:

Կորոնավիրուսի վիճակագրական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

--00—ԼՄ