ԱՄՆ-ն 1 օրում վարակվածների թվի նոր ռեկորդ է սահմանել. Թրամփը գիտի պատճառը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 3, 24News

ամն
Daily Mail պարբերականը հայտնում է, որ ԱՄՆ-ում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 53 000 նոր դեպք, որն օրվա  ցուցանիշով նոր ռեկորդ է:

Ըստ աղբյուրի՝ վերջին 1 օրում հայտնաբերվել է 53069 նոր դեպք, մահացել է 649 մարդ: Ցուցանիշը գերազանցել է չորեքշաբթի սահմանված ռեկորդը, երբ վարակակիրների թիվը 52 000 էր։

Ըստ նախագահ Դոնալդ Թրամփի՝ կորոնավիրուսով վարակակվածների թվի կտրուկ աճի պատճառն այն է, որ ԱՄՆ-ն ունի աշխարհում ամենալավ ու զարգացած թեստային համակարգը։ 

Հավելենք, որ վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջին է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Վերջին տվյալների համաձայն՝ երկրում կա 2,837,189 վարակման դեպք, որից 131,485-ը մահացել է, 1,191,091-ը՝ ապաքինվել, ակտիվ վարակակիր է 1,514,613 մարդ:

--00—ԼՄ