Դիլիջանի ոլորաններում բախվել են DAF բեռնատարն ու Opel Astra-ն. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 3, 24News 

հասարակական

Հուլիսի 1-ին ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Երևան-Սևան–Ւջևան ավտոճանապարհի 87-րդ կմ հատվածում բախվել են 36-ամյա Գեղամ Ռ.-ի վարած DAF մակնիշի բեռնատարն ու 31-ամյա Երվանդ Ս.-ի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով վարորդներից Երվանդ Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն: 

--0--ԿԿ