Արսեն Թորոսյանը երկօրյա աշխատանքային այցով Դոհայում է

ԵՐԵՎԱՆ, նոյեմբեր 12, 24News

Thumbnail

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Դոհայում՝ մասնակցելու «Առողջապահության համաշխարհային նորարարական գագաթնաժողով 2018» միջոցառմանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, առողջապահության պատասխանատուներին, նշանավոր գիտնականներին և հետազոտողներին, ոլորտում ներդրում կատարող ընկերություններին և գործարարներին մեկ վայրում համախմբող այս համաժողովը նպատակ ունի բարելավելու գլոբալ առողջությունը, մշակելու առաջարկներ ապացույցների վրա հիմնված նորարարական առողջապահական քաղաքականությունների համար, ինչպես նաև բարեփոխումներ ձեռնարկած առաջնորդների համար ծառայելու որպես համագործակցության հարթակ` քննարկելու և փնտրելու լուծումներ առողջապահական համաշխարհային մարտահրավերներին դիմագրավելու համար:

Համաժողովի ընթացքում քննարկվելու են նաև բժշկագիտական թեմաներ` հոգեկան առողջություն, վիրուսային հեպատիտ, ակնաբուժություն, բուժքույրություն, անդրադարձ կլինի համընդհանուր առողջապահական ծածկույթին, առողջապահության մեջ մասնավոր սեկտորի դերին և առանցքային այլ հարցերի: