Մեսսին ուզում է հեռանալ «Բարսելոնայից»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 3, 24News 

սպորտ

Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին ակումբից հեռանալու ցանկություն ունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Cadena Ser-ը: Ըստ պարբերականի, Մեսսին ուզում է կարիերան շարունակել այլ ակումբում: Հարձակվողը չի շարունակում բանակցությունները «Բարսելոնայի» հետ նոր պայմանագրի շուրջ: Այն նախատեսված է մինչև 2021 թվականը:

Մեսսին ակումբում իր մտերիմներին փոխանցել է, որ անընդունելի է համար, որ թիմում յուրանքանչյուր որոշման համար ինքն է պատասխանատվություն կրում, թեպետ որևէ կապ չունի դրա հետ:

Մեսսին իր ողջ կարիերայի ընթացքում 630 գնդակ է խփել «Բարսելոնայի» կազմում, որտեղ մասնակցել է 724 խաղի, ինչպես նաև 70 գնդակ է հեղինակել Արգենտինայի հավաքականի կազմում անցկացրած 138 խաղում:

--0--ԿԿ