Մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի աճեցնելու 4 դեպք է բացահայտվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 3, 24News 

ապօրինի

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 2-ից 3-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 61 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու՝ 13, անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 7-ական, ընտանեկան բռնության՝ 6, մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի աճեցնելու՝ 4, թմրամիջոցներ առաքելու կանոնները խախտելու՝ 3, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 2-ական, թմրամիջոցի հայտնաբերման, կաշառակերության, կեղծ դեղեր պատրաստելու կամ արտադրելու կամ իրացնելու, տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու, փաստաթղթի կեղծիքի, ծեծի, սպանության սպառնալիքի ու կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 3 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 5 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 14-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:  --0—ՄՀ  

Տեսանյութեր

Live

Լրահոս