Շվեյցարիան բացում է սահմանը Վրաստանի համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 3, 24News 

Շվեյցարիա

Շվեյցարիան միացել է ԵՄ այն երկրներին, որոնք Վրաստանի համար բացում են սահմանները: Վրաստանի քաղաքացիները Շվեյցարիա կարող են մեկնել հուլիսի 20-ից: Այս մասին գրել է Aliq.ge-ն։

Տեղեկությունն այս մասին տեղադրված է schengenvisainfo.com կայքում: Որոշումը Շվեյցարիայի դաշնային խորհուրդը հաստատել է նախօրեին: Այս փուլում երկրի իշխանությունները սահմանը չեն բացում Սերբիայի, Չեռնոգորիայի և Չինաստանի քաղաքացիների համար:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Եվրամիությունը Վրաստանն ընդգրկել էր ԵՄ-ի ոչ անդամ  15 անվտանգ երկրների շարքում, որոնց համար հուլիսի 1-ից բացում է սահմանները: Վրաստանի հետ սահմանները բացելու մասին հայտարարել են նաև Գերմանիան, Նիդերլանդները, Իսպանիան, Ֆրանսիան և Լատվիան: Ավստրիան Վրաստանի համար բաց կլինի սեպտեմբերի 30-ին:

Վրաստանն իր հերթին կոնկրետ ավիաընկերությունների համար երկինքը բացել է հուլիսի 1-ից, չնայած, որ կանոնանավոր ավիափոխադրումների վերականգնումը հետաձգվել է մինչև օգոստոս: Վարչապետ Գիորգի Գախարիան օրերս ասել էր, որ երկրի գլխավոր հոգսը քաղաքացիների առողջությունն է, սրանով է պայմանավորված  սահմանափակումների երկարաձգման մասին որոշումը:   --0—ՄՀ