ԱԺ խոսնակը ՍԴ-ում Քոչարյանի գործով քննությունը հետաձգելու միջնորդություն է ստացել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 3, 24News

Միրզոյան

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի քննությունը հետաձգելու միջնորդություն է ներկայացվել:

«Սահմանադրական դատարանում ՀՀ ԱԺ ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել ՍԴ՝ խնդրելով հետաձգել 2020 թ․ հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը, ԱԺ-ին տրամադրել ՄԻԵԴ և ՎՀ խորհրդատվական կարծիքների հայերեն թարգմանությունները, ինչպես նաև ողջամիտ ժամկետ այդ կարծիքներին ծանոթանալու համար»,-գրել է Արարատ Միրզոյանը։

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս