Ըմբշամարտի աշխարհի առաջնության վերաբերյալ դեռ ոչ մի պաշտոնական ինֆորմացիա չկա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 3, 24News 

սպորտ

Ըմբշամարտի աշխարհի չեմպիոն, ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքում գրառում է կատարել և հերքել օրերս տարածված այն լուրը, թե ըմբշամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա այս տարվա դեկտեմբերին:

«UWW-ին դեռևս ոչ մի կոնկրետ որոշում չունի   մեծահասակների աշխարհի առաջնության վերաբերյալ: Երեկ UWW-ի հետ տեղի ունեցած վիդեոկոնֆերանսի ժամանակ անձամբ եմ այդ հարցադրումն արել, այսօր էլ կրկին ստուգել եմ՝ թյուրիմացությունից խուսափելու համար։ Իսկ Սերբիայի ըմբշամարտի ազգային ֆեդերացիայի հայտարարությունը հավանաբար թյուրիմացություն է եղել, ինչը խոստացան շտկել»,- մասնավորապես գրել է Արսեն Ջուլֆալակյանը:

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս