Ստեփանակերտի 43 լայն սպառման ապրանքներից շաքարավազի գինը աճել է, հնդկաձավարինը՝ նվազել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 3, 24News

շուկա

Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մասնագետների կողմից 2020 թ. հուլիսի 2-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման համեմատ, արձանագրվել է 2 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն՝ 1 գնաճ, 1 գնանկում:

Մասնավորապես միջին գնաճ արձանագրվել է շաքարավազ 1 կգ՝ 8 դրամ (1.2 %), իսկ գնանկում՝ հնդկաձավար 1 կգ՝ 4 դրամ (1.4 %) ապրանքատեսակների համար:

Գնային փոփոխություններ արձանագրած ապրանքային շուկաներում բացակայում են գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ:

ստեփանակերտ

--00—ԼՄ