Կորոնավիրուսով հիվանդների հարազատներն կարգի են բերել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի բակը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 3, 24News    

ԲԿ

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջում լուսանկարներ են հրապարակվել, որոնց կից գրված է․

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում բուժվող նոր կորոնավիրուսով վարակված մարդկանց հարազատներն են: Այս օրերին հարազատների համար էլ է բավական ծանր, քանի որ հիվանդանոցում պառկած բարեկամների հետ հեռահար են շփվում: Այնուամենայնիվ, հարազատները նախընտրում են ժամանակ առ ժամանակ գալ բուժկենտրոնի տարածք, թեկուզ պատուհանից տեսնել վատառողջ ընտանիքի անդամին:

Այսպես` մինչև բուժկենտրոնում բարեկամը կսնվեր և կստանար տվյալ ժամին նշանակված դեղորայքը, հարազատները որոշել են պարապ չնստել, օգնել բուժկենտրոնի բակը տվյալ պահին կարգի բերող աշխատակիցներին: Շնորհակալություն նման մոտեցման և մարդկային քայլի համար»:  

 --0—ՄՀ 

Տեսանյութեր

Live

Լրահոս