COVID-19-ի բուժմամբ զբաղվող ԲԿ-ներում ընտանեկան մթնոլորտ է. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 3, 24News

1

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տարածել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ ֆեյսբուքյան հրապարակումն այն մասին, որ վարակված անձանց հարազատները գալիս են բուժհաստատության բակ՝ պատուհանից իրենց հարազատներին տեսնելու:

«Մի քանի անգամ ասել եմ, որ COVID-19-ի բուժմամբ զբաղվող բուժհաստատություններում ընտանեկան մթնոլորտ է հաստատված՝ բուժանձնակազմի և հիվանդների միջև:

Այս դրվագը կարծում եմ՝ ավելի լավ պատկերացում է տալիս, թե ինչ կարծիքի են իրենք՝ կորոնավիրուսով վարակված մարդիկ և նրանց հարազատները իրենց մատուցվող առողջապահական ծառայությունների մասին:

Բայց իհարկե, ավելի լավ է չառնչվել այդ ամենի հետ:

Այնպես որ՝ #ԿրիրԴիմակ #ՓրկիրԿյանքեր»,- գրել է վարչապետը:

Ավելի վաղ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի ֆեյսբուքյան էջում հայտարարություն էր տարածվել, թե կորոնավիրուսով վարակված մարդկանց հարազատները նախընտրում են ժամանակ առ ժամանակ գալ բուժկենտրոնի տարածք, թեկուզ պատուհանից տեսնել վատառողջ ընտանիքի անդամին:

«Մինչև բուժկենտրոնում բարեկամը կսնվեր և կստանար տվյալ ժամին նշանակված դեղորայքը, հարազատները որոշել էին պարապ չնստել, օգնել բուժկենտրոնի բակը տվյալ պահին կարգի բերող աշխատակիցներին»,ճնշված էր հայտարարությունում:

--00—ԼՄ