Տուգանվել է երթևեկության մասնակիցների նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերած 8 վարորդ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 3, 24News

Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով ճանապարհային ոստիկանության  ճանապարհապարեկային ծառայության բաժնի, առաջին սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները հուլիսի 2-ի երեկոյան հերթական ուժեղացված ծառայությունն իրականացրին մայրաքաղաքում։

Արդյունքում տարբեր խախտումների, այդ թվում՝ ճանապարհային երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորած 8 վարորդի մեքենաներ տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։

Հայտնաբերվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 8, հետախուզման մեջ գտնվող՝ 1, կեղծված համարանիշերով ու փաստաթղթերով 1 տրանսպորտային միջոց։

Բացի դրանից՝ հայտնաբերվել է առանց համարանիշի՝ 1, անընթեռնելի համարանիշերով 2 մոտոցիկլետ։

Ուժեղացված ծառայությունները նույն հետևողականությամբ շարունակվում են։ 

--00—ԼՄ