Վրաստանի նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին և նրա երեխաներին սպառնացել են սպանել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 12, 24News

Thumbnail

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից առաջադրված նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ իրեն ու իր երեխաներին ձայնային հաղորդագրություններով սպառնում են սպանել։ Այս մասին հաղորդում է «Ռուսթավի» հեռուստաալիքը:

Sputnik-Վրաստանը նշում է, որ Սալոմե Զուրաբիշվիլին երկու երեխա ունի, որդի՝ Թեյմուրազը եւ դուստր՝ Կետեվանը: Նրանք մեծացել են Փարիզում, որտեղ ծնվել և մեծացել է իրենց մայրը: Թեյմուրազը որոշել է կյանքը նվիրել դիվանագիտությանը: Այս պահին նա ապրում է Նյու Յորքում եւ աշխատում է ՄԱԿ-ի առաքելությունում: Կետեվանն ապրում է Փարիզում, որտեղ տեղական հեռուստաալիքներից մեկում հաղորդավար է աշխատում:

Ձայնային հաղորդագրությունների հեղինակի ինքնությունը պարզվել է։ Դրանք նախկին զինվորականներ են, որոնք կապված «Միացյալ ազգային շարժման» հետ:

Հիշեցեննք, որ Վրաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որին մասնակցում է Զուրաբիշվիլին ևւ նախկին իշխող «Միացյալ ազգային շարժմում» կուսակցության թեկնածու Գրիգոլ Վաշաձեն, տեղի կունենա մինչև դեկտեմբերի 2-ը: