Արարատ Միրզոյանը շնորհավորել է Վալենտինա Մատվիենկոյին հանրաքվեի արդյունքների կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 3, 24News 

քաղաքական

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԴԺ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ։ Այս մասին Միրզոյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում.

«Զրույցի ընթացքում շնորհավորեցի տիկին Մատվիենկոյին հանրաքվեի անցկացման և արդյունքների կապակցությամբ։ Խոսեցինք կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված իրավիճակի մասին, քննարկեցինք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր»,- գրել է Միրզոյանը։

--0--ԿԿ