Արցախում հաստատված օջախները, կոնտակտավորների, մեկուսացածների բնակավայրերն ախտահանվել են

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 3, 24News

ախտահանում

Նոր կորոնովիրուսային վարակի (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից շարունակվում են հակահամաճարակաբանական միջոցառումները: Այդ մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները ախտահանման աշխատանքներ են կատարել հաստատված օջախներում, կոնտակտավորների բնակարաններում, կազմակերպություններում և մեկուսարան հանդիսացող վայրերում:

Մասնագետները թեստավորման համար նմուշառում են իրականացրել հաստատված դեպքի կոնտակտավորներից:

Ախտահանման աշխատանքներ են կատարվել նաև քննական կենտրոններում:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս