Սայաթ-Նովայի պողոտայի լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն երթևեկելի մաս

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 12, 24News

Thumbnail

Լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու նպատակով 2018 թ. նոյեմբերի 13-ին Երևան քաղաքի Սայաթ-Նովայի պողոտա-Նալբանդյան փողոց խաչմերուկի Սայաթ-Նովայի պողոտայի տրանսպորտային լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն և կտեղակայվեն երթևեկելի մասի վրա:

Այս մասին հայտնում է Ճանապարհային ոստիկանությունը: