Մաքսանենգ ճանապարհով ծխախոտ տեղափոխելու համար ՀՀ քաղաքացի է տուգանվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 27, 24News  

Վրաստան

Այսօր՝ հուլիսի 3-ին, «Սադախլո» մաքսային անցակետում ծխախոտային արտադրանքի ներմուծման դեպք է կանխվել: Այս մասին գրել է Aliq.ge-ն։

Վրաստանի Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային ծառայողները, կասկածի հիման վրա ՀՀ քաղաքացի Ա.Ս.-ի վարած մեքենայի ստուգման արդյունքում 4 100 գլանակ չհայտարարագրված, առանց ակցիզի ծխախոտային արտադրանք են հայտնաբերել:

Մաքսային օրենսգրքի 168-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օրենքի խախտման համար ՀՀ քաղաքացուց առգրավվել է ապրանքը և որպես պատժամիջոց սահմանվել դրամական տուգանք՝ 1000 լարիի չափով:   

   --0—ՄՀ