Թորոսյանը ոնց եփել է այս ամբողջ ճաշը, այնպես էլ պետք է մարսի. Սամսոնյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 3, 24News 

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը լիահույս է, որ խորհրդարանական մեծամասնությունը չի խոչընդոտի, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հետ նախաձեռնած քննիչ հանձնաժողովը ձևավորվի ու քննի համավարակի հետ կապված մի շարք հարցեր: 24News-ի հետ զրույցում նա նշեց, որ իշխանության տարբեր թևերից թեև արդեն կարծիքներ են հնչում, թե «պատերազմի ժամանակ ինչպե՞ս կարելի է քննադատել», բայց իրենք ակնկալում են, որ համավարակի դեմ պայքարը տապալածները պետք է պատասխան տան:

«Թորոսյանը ոնց եփել է այս ամբողջ ճաշը, այնպես էլ պետք է մարսի, ու կարծում եմ, որ նրա ցինիկ, ոչ ադեկվատ կեցվածքը նույնպես քննիչ հանձնաժողովի քննարկման առարկա պետք է դառնա»,- ընդգծեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ