Ադրբեջանին մեկ բան կարող է զսպել՝ հայկական բանակն ու մեր հզորությունը. իրանագետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 4, 24News

 

Իրանագետ Ահարոն Վարդանյանը հայտնում է, որ ադրբեջանաբնակ թալիշները դիմել են Իրանին՝ ակնկալելով, որ իրանցիներն օգնության ձեռք կմեկնեն ու փոքր-ինչ կմեղմեն կորոնավիրուսով պայմանավորված ճայրահեղ իրավիճակը: 24News-ի հետ զրույցում նա նշեց, որ Ադրբեջանի կառավարությունը, ըստ երևույթին միտումնավոր, այնպիսի վայրերում է տեղակայում կորոնավիրուսից բուժվող հիվանդների շարժական հիվանդանոցները, որտեղ թալիշներ են բնակվում: Ըստ իրանագետի՝ դա Ադրբեջանի՝ թալիշներից ազատվելու քաղաքականության մի մասն է:

Հարցին՝ արդյո՞ք փոխվել է Ադրբեջանի հռետորաբանությունն Արցախյան հիմնախնդրի մասով, պայմանավորված կորոնավիրուսային համավարակով, Վարդանյանը պատասխանեց․ «Բնավ, ո՛չ կորոնավիրուսը, ո՛չ մեկ այլ վիրուս, տեսնում ենք, չեն զսպում ադրբեջանցիներին: Նրանց կարող է զսպել հայկական բանակն ու մեր հզորությունը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ