Իշխանության հետ «լեզու գտնելու» բանաձև կա, անցյալի վերաբերյալ երաշխիքներ չենք բաժանելու

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 3, 24News 

«Իշխանության հետ «լեզու գտնելու» բանաձև կա։ Եթե այս պահին էլ կան պետական պաշտոնյաներ, որ ուզում են դա, նրանց կարճ ճանապարհը կասեմ»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը։ 

«Բոլոր նրանք, ովքեր ուզում են մեզ հետ «լեզու գտնել», թող սկսեն աշխատել այնպես, ինչպես պահանջում է օրենքը։ Այլ տարբերակ չկա։ Անցյալի վերաբերյալ երաշխիքներ չենք բաժանելու։
Աշխատում ենք օրենքով, սահմանված կարգով, ազնվությամբ, լիազորություններով և ոչ թե նեղ անձնական շահերով։ Բայց այդ մարդիկ պետք է հասկանան նաև, որ եթե քրեաիրավական գնահատական տալու խնդիր կա իրենց արարքներում, դրանք վաղ թե ուշ վրա են հասնելու։ Մեզ հետ «լեզու գտնելը» երբևէ ապացուցված հանցագործություններից ինդուլգենցիա չի նշանակում»,- ասել է պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ