ՍԴ գործող կազմը կքննի Քոչարյանի գործը և դրական որոշում կկայացնի. սա՛ է իմ ակնկալիքը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 3, 24News 

«Ես ենթադրում եմ, որ մեր դիմումը կքննի և այն կբավարարի ՍԴ-ի գործող և միակ օրինական կազմը»- 24TV-ի եթերում ասել է փաստաբան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի գործին։

Խոսելով Քոչարյանի ազատ արձակումից և անդրադառնալով դատարանի կողմից հնարավոր ճնշումներին՝ Օրբելյանը նշել է, որ դատական համակարգի դեմ ճնշումները չի դիտարկում դատարանի որոշման արդյունքներով:

Փաստարկներն ավելի քան ակնհայտ են, նշում է փաստաբանն ու հավելում՝  ինձ ցույց տվեք գեթ մեկ ժողովրդավարական երկիր, որտեղ կա քրեական գործ, և այդ ընթացքում ՀՔԾ պետը վարչապետի հետ է խոսում։ ՀՔԾ պետին ասում են՝ ուզես-չուզես, կալանքը պետք է տաս, հետո հաստատում են, որ դա իրենք են ասել։ Եվ այդքանից հետո այդ գործը շարունակում է քննվել:

Օրբելյանը խոսել է նաև Քոչարյանի գործի առաջիկա փուլերից և անելիքներից:

Մանրամասները՝ տեսանյութում:

--0--ԿԿ