Արայիկ Հարությունյանը համաներման եւ ներման առանձին գործընթացներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 3, 24News 

Արայիկ Հարությունյան

Հաշվի առնելով համավարակային ստեղծված իրավիճակը եւ օգտվելով Արցախի Հանրապետության նախագահին Սահմանադրությամբ վերապահված իրավունքից՝ նախաձեռնել եմ համաներման եւ ներման առանձին գործընթացներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Հարգելի՛ հայրենակիցներ

Հաշվի առնելով համավարակային ստեղծված իրավիճակը եւ օգտվելով Արցախի Հանրապետության նախագահին Սահմանադրությամբ վերապահված իրավունքից՝ նախաձեռնել եմ համաներման եւ ներման առանձին գործընթացներ:

Համաներում հայտարարելու մասին օրենքի նախագիծը շուտով ներկայացնելու եմ Ազգային ժողով՝ առաջարկելով այն տարածել մինչեւ հուլիսի 1-ը ներառյալ որոշ հանցագործություններ կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված անձանց վրա:

Հ.Գ. Այս մարդասիրական քայլի շուրջ քննարկումները սկսեցինք ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի եւ ոստիկանապետի հետ հունիսի 13-ին քրեակատարողական հիմնարկ այցելելուց հետո»։

--0--ԱՀ