Հայտնի է Խոսրովի արգելոցի այրված տարածքի մակերեսը․ նոր տվյալներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 3, 24News 

․

Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոնի կողմից իրականացված հետազոտության արդյունքները հայտնի են։

Հիշեցնենք, որ  անօդաչու թռչող սարքի միջոցով իրականացվել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում հունիսի 18-ին բռնկված հրդեհի արդյունքում այրված տարածքի հանութագրում՝ օրթոֆոտոհատակագիծ ստանալու համար:

Օրթոֆոտոհատակագծի վերլուծության արդյունքում պարզվել է, որ այրված տարածքի մակերեսը կազմում է մոտ 4.4 հա:

Հրդեհի ընդգրկման տարածքում հաշվարկվել է այրված, մասամբ այրված և չվնասված ծառերի քանակը: Ընդհանուր առմամբ հրդեհված տարածքում հաշվառվել է 1073 ծառ, որից այրված՝ 395, մասամբ այրված 466:

--0--ԱՀ