Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հատեց 11 միլիոնը, մահացել է 529,197 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 4, 24News

կորոնա

Հուլիսի 4-ի՝ ժամը 09:30-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 11,197,278 է, որից 529,197-ը մահացել է, 6,342,850-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 4,266,414 է, որից 58,817 մարդ կամ 1 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Երկրում կա 2,890,588 վարակման դեպք, որից 132,101-ը մահացել է, 1,235,488-ը՝ ապաքինվել, ակտիվ վարակակիր է 1,522,999 մարդ:

Աշխարհի երկրների ցանկում երկրորդ տեղում Բրազիլիան է (1,543,341 վարակակիր), երրորդում՝ Ռուսաստանի Դաշնությունը (667,883 վարակակիր), չորրորդում Հնդկաստանը, վարակվածների ընդհանուր թիվը 649,889 է: ՌԴ-ում զոհերի թիվը 9,859, Բրազիլիայում՝ 63,254, Հնդկաստանում՝ 18,669:

Կորոնավիրուսի վիճակագրական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

--00—ԼՄ