ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 4, 24 News
Կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիք կարող է և չլինել: Այս մասին ТАСС-ի հաղորդմամբ՝ հայտնել է ԱՀԿ Արտակարգ իրավիճակների ծրագրերի ղեկավար Մայքլ Ռայանը:
«Վստահություն, որ կգա երկրորդ ալիքը, չկա»,- ասել է նա:
Ռայանը սպեկուլյատիվ է անվանել համավարակի երկրորդ ալիքի վերաբերյալ կանխատեսումները: «Այս հիվանդության հենց սկզբից բազմաթիվ սպեկուլյացիաներ կային այն մասին, թե ինչ կլինի, երբ փոխվի սեզոնը: Միշտ դժվար է կանխատեսել, թե ինչ կլինի նոր վարակի հետ»,- հավելել է Ռայանը:
--00—ՄՀ