Լավ է կազմակերպված. ԿԳՄՍ նախարարը մարզպետի հետ այցելել է Արտաշատի քննակենտրոն

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 4, 24News

1

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը վաղ առավոտյան եղել է Արտաշատում՝ հետևելու ընդունելության միասնական քննության ընթացքին: Նախարարին ուղեկցել է մարզպետ Գարիկ Սարգսյանը:

«Ընդունելության քննություններ՝ Արտաշատի թիվ մեկ հիմնական դպրոցում»,-տեսանյութին կից գրել է Արայիկ Հարությունյանը:

Նշենք, որ հուլիսի 4-ին դիմորդները հանձնելու են քննություններ աշխարհագրություն , հայոց պատմություն և քիմիա առարկաներից:

Երևանում աշխարհագրություն առարկայից քննություն հանձնելու համար հայտագրվել է 75 դիմորդ, քննությունը նախատեսված է 170 ավագ դպրոցում տեղակայված քննակենտրոնում: 129 դիմորդ քիմիա է հանձնելու 189 դպրոցի քննակենտրոնում: Մնացած 6 քննակենտրոններում հայոց պատմություն է հանձնելու 558 դիմորդ:

--00—ԼՄ