Հայաստանում կորոնավիրուսի 580 նոր դեպք է հաստատվել. ապաքինվել է 451 պացիենտ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ  4, 24 News

կորոնա

Հայաստանում հուլիսի 4-ի դրությամբ կորոնավիրուսի 580  նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը  27 հազար 900 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 451 մարդ, շարունակում է բուժվել 11 հազար 331-ը:

Երկրում հիվանդության բռնկումից ի վեր ընդհանուր առմամբ ապաքինվել է 15 հազար  935 մարդ։

Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 8   դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 477 է ։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 157-ի։

Ընդհանուր առմամբ թեստավորվել է 120 հազար 245 քաղաքացի:  --0—ՄՀ