ԶՈւ զարգացման լավ տեմպ ու որակ ունենք. Փաշինյանը հանդիպել է ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմի հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 4, 24News

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՀ ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմի հետ։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է Փաշինյանը՝ կցելով հանդիպման տեսանյութը։

«Այսօր ունենք Զինված ուժերի զարգացման բավականին լավ տեմպ և որակ: Ցանկանում եմ արձանագրել, որ մեր կառավարության համար այս ուղղությունը ոչ թե ուղղակի առաջնահերթություն է, այլ առաջնահերթությունների առաջնահերթություն»,- գրել է նա։

--00—ԼՄ