Սահմանադրական փոփոխություններով տրվելու է եղբայրական ՌԴ-ի զարգացման նոր մեկնարկ. Ծառուկյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 4, 24News

ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության գործընկերներին Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման առթիվ։

«Սրտանց շնորհավորում եմ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման առթիվ: Անկասկած եղբայրական Ռուսաստանի Սահմանադրության փոփոխությունները կարևորագույն նշանակություն ունեին երկրի պետական կառավարման համակարգի կատարելագործման գործընթացում:

Լիահույս եմ, որ ՌԴ ազգաբնակչության ճնշող մեծամասնության հավանությանն արժանացած փոփոխություններով տրվելու է եղբայրական Ռուսաստանի զարգացման ու առաջընթացի նոր գործընթացի մեկնարկը:

Եվս մեկ անգամ շնորհավորելով Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հաջող անցկացման առթիվ` բարեկամ ռուս ժողովրդին մաղթում եմ հարատև զարգացում, խաղաղություն, բարօրություն  և բարգավաճում:

Աստված պահապան մեզ բոլորիս...»,-ասված է ուղերձում։

--00—ԼՄ