Մոսկվայում կորոնավիրուսով հիվանդացության տեմպի նվազում է նկատվում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ  4, 24 News  

Մոսկվա

Մոսկվայում COVID-19-ի նոր դեպքերի թիվը գրեթե 10 տոկոսով ավելի քիչ է, քան մեկ շաբաթ առաջ, արդեն 4 օր նոր դեպքերի թիվը ցածր է՝ 600-ի սահմաններում: Այս մասին գրել է  РИА Новости-ն՝ վկայակոչելով Մոսկվայում կորոնավիրուսի իրավիճակի վերահսկման և մոնիտորինգի օպերատիվ շտաբին: 

«Մայրաքաղաքում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 680 նոր դեպք: Սա 9.3 տոկոսով պակաս է, քան մեկ շաբաթ առաջ: Չորս օր շարունակ նոր դեպքերի թիվը ցածր մակարդակում է՝ մոտ 600-ի սահմաններում»,-հայտնել են շտաբից:

--00—ՄՀ