Արցախի նախագահը ՊԲ հրամանատարի տեղակալներ է նշանակել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 4, 24News 

Արցախ

Նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գնդապետ Արթուր Սարգսի Սարգսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ։

Ինչպես տեղեկացնում է Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, նախագահի մեկ այլ հրամանագրով՝ գնդապետ Հովհաննես Սոսիկի Ավագյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս