Մի քանի ռեստորանների գործունեությունը կասեցվել է նարգիլե մատուցելու պատճառով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 4, 24News 

հասարակական

Հունիսի 4-ին ՍԱՏՄ-ն շրջայց է կատարել սրճարան- ռեստորաններում: Շրջայցի արդյունքում կասեցվել է 8 տնտեսավորողի գործունեություն:

Առաջին սրճարան-ռեստորանը, որի գործունեությունը կասեցվեց 72 ժամով, «Չայխանա» սրճարան-ռեստորանն էր, քանի որ այնտեղ օգտագործվում էր նարգիլե, իսկ ինչ վերաբերում է հիգիենայի կանոններին, դրանք պահպանվում էին: 24 ժամով կասեցվել է նաև շարժական սննդի հետի գործունեությունը, քանի որ գրանցամատյանները թերի էին լրացված: 72 ժամով կասեցվեց նաև «Արմհուկա» լանչ-բարը, քանի որ այնտեղ ևս օգտագործվել էր նարգիլե, ինչպես նաև աշխատակիցները չէին կրել դիմակ:

--0--ԿԿ