ԵՐԵՎԱՆ, նոյեմբեր 12, 24News
Բուխարեստում նոյեմբերի 8-11-ը կայացած սամբոյի աշխարհի առաջնությունում հայ մարզիկները նվաճել են երեք մեդալ, հայտնում է Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կայքը:
Մարզական սամբոյի մրցաշարում 52 կգ քաշային Տիգրան Կիրակոսյանը դարձել է արծաթե մեդալակիր, իսկ Արսեն Ղազարյանը (74 կգ) գրավել է երրորդ տեղը:
Մարտական սամբոյի մրցաշարում Գրիգոր Մխիթարյանը (52 կգ) նվաճել է արծաթե մեդալ:
Սամբոյի Հայաստանի հավաքականը մրցավայր էր մեկնել թիմի գլխավոր մարզիչ Վովիկ Խոջայանի գլխավորությամբ:
Մեդալների 27 հավաքածուների համար պայքարել են 77 երկրների 720 մարզիկ-մարզուհիներ: Չեմպիոնը կստանա 3 հազար դոլար, արծաթե մեդալակիրը` 2 հազար, երրորդ մրցանակակիրը` 1,5 հազար: