Հուլիսի 7-8-ին ունենք կարճատև շոգեր. Սուրենյանը՝ առաջիկա 5 օրերի եղանակի տեսության մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 4, 24News

ամառ

«Հուլիսի 7-8-ին ունենք կարճատև շոգեր։ Օդի ջերմաստիճանը հանրապետության ցածրադիր գոտիներում, այդ թվում՝ Արարատյան դաշտում և Երևանում ցերեկային ժամերին կհասնի +37․․․+38 աստիճանի, սակայն հուլիսի 9-ին կրկին կնվազի»։

Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է Հիդրոօդերեւութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը և հրապարակել ԱԻՆ-ի ներկայացրած՝ առաջիկա 5 օրերի եղանակի տեսությունը:

Ըստ հաղորդագրության՝ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտեսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

--00—ԼՄ