Մենք հենց նոր՝ գյուղ մտած-չմտած, 3 կեղտոտ արագիլ տեսանք. ՀԲՃ-ն տեսանյութ է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 4, 24News

արագի

«Հայկական բնապահպանական ճակատի» ներկայացուցիչները եղել են Արմավիրի մարզի մի շարք գյուղերում՝ Հայում, Ակնաշենում, Երասխահունում, և նկարահանել են կեղտոտված արագիլների:

Ըստ բնապահպանների՝ մարզում արագիլները շարունակ կեղտոտվում են, և եթե այդ միտումը շարունակվի, արագիլները կսկսեն սատկել։

Ավելի վաղ սոցիալական ցանցերում աղտոտված արագիլների լուսանկարներ էին հայտնվել Արարատի մարզի գյուղերից։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ուսումնասիրություն էր արել և հայտարարություն տարածել, որ աղտոտված արագիլներ չեն հայտնաբերվել։

Տեսանյութերին կարող եք ծանոթանալ այստեղ:
 

--00—ԼՄ