Գանձաքարի դանակահարությունը բացահայտվել է, ձերբակալվել է տուժողի համագյուղացին

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 4, 24News

դանալ

Հուլիսի 3-ին՝ ժամը 03.20-ին, ոստիկանության Իջևանի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «փայծաղի պատռվածք` դանակահարությունից» ախտորոշմամբ Գանձաքար գյուղից բուժօգնության է տեղափոխվել 21-ամյա մի երիտասարդ։

Հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբի ծառայողներին տուժածն ի վիճակի չի եղել հաղորդում տալու:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հուլիսի 3-ին՝ ժամը 1-ի սահմաններում, Գանձաքար գյուղի դպրոցի հարակից տարածքում վիճաբանության ժամանակ նրան դանակահարել է նույն գյուղի բնակիչ, 22-ամյա մի երիտասարդ։ Իջևանի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ նա կամավոր ներկայացել է ոստիկանության Իջևանի բաժին, ներկայացվել Տավուշի մարզային քննչական վարչություն և տվել է խոստովանական ցուցմունք:

Երիտասարդը ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն:

--00—ԼՄ