Հրդեհ է բռնկվել Երևանի ամառանոցներից մեկում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 4, 24News 

հասարակական

Հուլիսի 4-ին, ժամը 15։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մուշավան թաղամասի ամառանոցներում: Այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայրում են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը:

--0--ԿԿ