Արևածաղիկ մշակող հողօգտագործողը բարձր բերք է ակնկալում․ Արայիկ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 4, 24News 

․

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Երկու լուսանկարներն էլ արվել են այսօր, Ամարասի հովտում: Այցս աշխատանքային էր և բերքահավաքի ընթացքին ծանոթանալու նպատակն ուներ:

Մենատնտեսը, ով ցորենի այդ արտն էր հնձում, պատմեց, որ անջրդի ու կլիմայական ոչ բարենպաստ պայմաններում հեկտարից 60-70ց բերք է ստանում: Արևածաղիկ մշակող հողօգտագործողը ևս բարձր բերք է ակնկալում: Այսպիսին եմ տեսնում մեր գյուղատնտեսության ապագան:

Մենք պետք է փոխվենք, որ փոխել կարողանանք: Մեկն առանց մյուսի հնարավոր չի լինի: Իսկ կառավարությունն արդեն ունի նախանշված քայլեր»:

--0--ԱՀ