Հրդեհ՝ Մուշավան թաղամասի ամառանոցներում. մեկնել 3 մարտական հաշվարկ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 4, 24News 

հրդեհ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 4-ին, ժամը 15։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Մուշավան թաղամասի ամառանոցներում․ այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ եւ փրկարարական ուժերի վարչության հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

--0--ԱՀ